ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Եթե ցանկանում եք օպերատիվ ծանոթանալ ՀՀ դատախազության կայքէջի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել եւ ներքոշարադրյալ բաժինների նորությունների մասին Ձեզ կտեղեկացնենք անմիջապես:

Մամուլի հաղորդագրություններ print

17.05.2012

Դատախազության կայքէջը շարունակում է մնալ առաջատարը` տեղեկատվության թափանցիկության առումով

2012թ. փետրվարի 15-ից ապրիլի 15-ն ընկած ժամանակահատվածում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն իրականացրել է Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կայքերի հերթական մոնիտորինգը, որը 2010 և 2011 թվականներին իրականացրած համանման դիտարկումների շարունակությունն է: Մանրամասն ...

15.05.2012

ՀՀ գլխավոր դատախազի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Սանկտ-Պետերբուրգ

ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Սանկտ-Պետերբուրգ` մասնակցելու ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի արտահերթ նիստին: Մանրամասն ...

04.05.2012

ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ԻԻՀ դեսպանին

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը 2012 թվականի մայիսի 4-ին ընդունեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղաիանին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Մանրամասն ...

26.04.2012

Դատախազությունը կոչ է անում զերծ մնալ զրպարտչական բնույթի տեղեկություններ տարածելուց

Գիտակցում ենք, որ հանցավորության դեմ պայքարում, անպատժելիության մթնոլորտը վերացնելու ուղղությամբ դատախազության ձեռնարկած քայլերը կարող են առաջացնել տարբեր ուժերի դժգոհությունը եւ ընտրական այս փուլում  փորձ է արվում   դատախազության գործառույթները շահարկել քաղաքական նկատառումներով, ինչն անընդունելի է:  Կոչ ենք անում բոլոր թեկնածուներին քարոզարշավն իրականացնել կոռեկտության սահմաններում եւ զերծ մնալ զրպարտչական բնույթի տեղեկություններ տարածելուց: Մանրամասն ...

25.04.2012

Հայաստանի եւ Ռուսաստանի գլխավոր դատախազները ստորագրեցին համագործակցության ծրագիր՝ նախատեսված 2012-2013թթ. համար

Ապրիլի 25-ին աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկան:  Մանրամասն ...

24.04.2012

Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկան

2012թ. ապրիլի 25-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկայի գլխավորած պատվիրակությունը: Մանրամասն ...

23.04.2012

Չինաստանի գերագույն ժողովրդական դատախազը կայցելի Հայաստան

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է  Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության  դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Ժաո Մինվենի գլխավորած պատվիրակությանը:  Մանրամասն ...

20.04.2012

Պարզաբանում. Լոռու մարզի դատախազի հայտարարությունը ներկայացվել է աղճատված

Ապրիլի 16-ին Վանաձորում տեղի ունեցած բողոքի ակցիայի եւ դրա ժամանակ արձանագրված միջադեպերի վերաբերյալ Լոռու մարզի դատախազի հնչեցրած կարծիքը որոշ լրատվության միջոցների կողմից ներկայացվել է աղճատված եւ ոչ լիարժեք՝ դառնալով տարաբնույթ մեկնաբանությունների առարկա:  Մանրամասն ...

16.04.2012

ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանը ՌԴ Նախագահի հրամանագրով պարգեւատրվել է Պատվո շքանշանով

Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրամանագրով ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը պարգեւատրվել է Պատվո շքանշանով: Մանրամասն ...

04.04.2012

Աշխատանքային խումբը հանդիպել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների ընդունման, գրանցման եւ քննարկման նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնելու համար ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը 2012թ. ապրիլի 4-ին  հանդիպել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Մանրամասն ...

Հեղինակային իրավունքները պաշտպանված են © 2005-2012
Հրապարակված փաստաթղթերը պաշտոնապես կարող են օգտագործվել միայն ՀՀ գլխավոր դատախազության կողմից հաստատվելուց հետո:
Մեր հասցեն` Հայաստանի Հանրապետություն
ք.Երեւան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5
Հեռ.` +374 (10) 511-650
Էլ. փոստ` info@genproc.am
Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպություն