ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Եթե ցանկանում եք օպերատիվ ծանոթանալ ՀՀ դատախազության կայքէջի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել եւ ներքոշարադրյալ բաժինների նորությունների մասին Ձեզ կտեղեկացնենք անմիջապես:

Օրվա լրահոսից print

26.04.2012

Հարուցվել է քրեական գործ` համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու համար

ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող եւ կիբերհանցագործությունների գործերով վարչությունում հարուցվել է քրեական գործ` համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու դեպքի առթիվ: Մանրամասն ...

16.04.2012

Կալանավորվել է` անզգուշությամբ հիվանդին մահ պատճառելու մեղադրանքով

2012թ. ապրիլի 15-ին կալանավորվել է Գյումրի քաղաքի «Ճերմակ հիվանդանոց» ՍՊԸ-ի վիրաբույժ-կոնսուլտանտ Հ.Ներսիսյանը: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով` բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ:  Մանրամասն ...

13.04.2012

Մասնագիտացված վարչությունը վերանվանվել է

ՀՀ գլխավոր դատախազի հրամանով «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչություն»-ը վերանվանվել է «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում քննվող և կիբերհանցագործությունների գործերով վարչության»: Մանրամասն ...

11.04.2012

Խարդախության համար դատապարտվել է երկարատեւ ազատազրկման

Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն ապացուցված է համարել խարդախության համար Ս. Գրիգորյանին առաջադրված մեղադրանքները եւ դատապարտել 7 տարվա ազատազրկման: Մանրամասն ...

06.04.2012

Հանցավոր են ճանաչվել պետական դավաճանության համար

Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել պետական դավաճանության համար Կ. Մեհրաբյանին, Ռ. Մաթեւոսյանին եւ Ա. Չտրկյանին նախաքննական մարմնի առաջադրած մեղադրանքները եւ դատապարտել երկարատեւ ազատազրկման:  Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության  օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Մանրամասն ...

06.04.2012

Հարուցվել է քրեական գործ` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար

ՀՀ ոստիկանության Արմավիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ: Մանրամասն ...

04.04.2012

Հարուցվել է քրեական գործ` քաղաքացու դիմումի հիման վրա

ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչությունում քաղաքացու դիմումի հիման վրա հարուցվել է քրեական գործ` գողություն կատարելու, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու եւ կեղծ վճարային փաստաթղթեր պատրաստելու համար:   Մանրամասն ...

04.04.2012

Մեծ Բրիտանիայի քաղաքացին նամակով դիմել է հայ իրավապահներին

ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչությունում Մեծ Բրիտանիայի քաղաքացու դիմումի հիման վրա ՀՀ ոստիկանությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար: Մանրամասն ...

03.04.2012

Ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում խուլիգանության բոլոր մասնակիցների ինքնությունը պարզելու եւ հայտնաբերելու ուղղությամբ:

2012թ. մարտի 30-ին ՀՀ ոստիկանության Գյումրու բաժնում տեղեկություն է ստացվել այն մասին, որ նույն օրը կեսօրին Գյումրու «Մսի կոմբինատ» թաղամասում մի խումբ երիտասարդների միջև տեղի է ունեցել վիճաբանություն: Մանրամասն ...

02.04.2012

Նոր նշանակումներ ՀՀ զինվորական դատախազությունում

ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանի` 2012թ. ապրիլի 2-ի թիվ 70 հրամանով Արազի Հովսեփյանը նշանակվել է ՀՀ զինվորական դատախազի տեղակալ` ազատվելով Շիրակի մարզի կայազորի զինվորական դատախազի պաշտոնից: Մանրամասն ...

Հեղինակային իրավունքները պաշտպանված են © 2005-2012
Հրապարակված փաստաթղթերը պաշտոնապես կարող են օգտագործվել միայն ՀՀ գլխավոր դատախազության կողմից հաստատվելուց հետո:
Մեր հասցեն` Հայաստանի Հանրապետություն
ք.Երեւան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5
Հեռ.` +374 (10) 511-650
Էլ. փոստ` info@genproc.am
Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպություն