ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Եթե ցանկանում եք օպերատիվ ծանոթանալ ՀՀ դատախազության կայքէջի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել եւ ներքոշարադրյալ բաժինների նորությունների մասին Ձեզ կտեղեկացնենք անմիջապես:

Լրահոս print

03.05.2012

Հարուցվել է քրեական գործ` համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ կատարված հափշտակության եւ փողերի լվացման համար

ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող և կիբերհանցագործությունների գործերով վարչությունում հարուցվել է քրեական գործ` համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ կատարված հափշտակության եւ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացման) դեպքի առթիվ: Մանրամասն ...

27.03.2012

Դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազն առաջարկեց Մ. Օհանյանին դատապարտել ազատազրկման` 8 տարի ժամկետով

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է  ճանապարհային ոստիկանությունում արձանագրված չարաշահումների համար հարուցված քրեաական գործի  դատաքննությունը: Դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազի գնահատմամբ հիմնավորվել է ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքները: Մանրամասն ...

24.03.2012

Հարուցվել է քրեական գործ` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ յուրացում կատարելու համար

Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ դպրոցի տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ յուրացում կատարելու համար: Մանրամասն ...

23.03.2012

Հ. Թամամյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար

Դատարանն ապացուցված է համարել Հ. Թամամյանին, Ա. Պողոսյանին եւ Վ. Խանզադյանին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու    համար առաջադրված մեղադրանքը: Մանրամասն ...

20.03.2012

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու եւ փաստաթղթեր կեղծելու համար հարուցվել է քրեական գործ

Նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ  Երեւան քաղաքի թիվ 97 ավագ դպրոցի տնօրենը 2011թ. նոյեմբեր ամսին նույն դպրոցի ուսուցիչներից մեկի միջոցով ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող միջնակարգ կրթության վկայականում այն մասին, որ Ռ. Կարապետյանն ավարտել է Երեւանի Րաֆֆու անվան թիվ 36 դպրոցը: Մանրամասն ...

29.02.2012

11 քրեական գործով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 1 613 574 831 դրամ

ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ, 188-րդ, 205-րդ, 308-րդ հոդվածների հատկանիշներով դատարան ուղարկված եւ դատաքննության փուլում գտնվող 11 քրեական գործերով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 1 613 574 831 դրամ, որից նախաքննության ընթացքում պետական բյուջե է վերականգնվել 71 953 565 դրամ: Հիշյալ քրեական գործերով մեղադրանք է առաջադրվել 16 անձանց: Մանրամասն ...

14.02.2012

Շիրակ. Բացահայտվել է կոռուպցիայի 27 դեպք

«Որպեսզի կարողանանք ավելի արդյունավետ պայքարել այնպիսի չարիքի դեմ, ինչպիսին կոռուպցիան է,  կառավարությունը, քաղաքացիական հասարակությունը, ՀԿ-ները եւ ԶԼՄ-ները պետք է համախմբեն իրենց ջանքերը»,- ասել է Շիրակի մարզի դատախազ Դ. Սարգսյանը:  Մանրամասն ...

08.02.2012

Մեղադրվում է կենսաթոշակները եւ ավանդների գումարները հափշտակելու մեջ

«Հայփոստ» ՓԲ ընկերության Դիլիջանի մասնաճյուղի թիվ 3903 փոստային բաժանմունքի պետը մեղադրվում է   կենսաթոշակների եւ ավանդների գումարները հափշտակելու մեջ:  Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Մանրամասն ...

02.02.2012

Դպրոցի նախկին տնօրենը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, յուրացում եւ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ

ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում ավարտվել է դպրոցի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, յուրացում    եւ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Մանրամասն ...

28.01.2012

Հ.Թամամյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան

Հատուկ քննչական ծառայությունում  ավարտվել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հ. Թամամյանի,  ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի պետի օպերատիվ աշխատանքների գծով նախկին տեղակալ  Ա. Պողոսյանի եւ  ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչության ՀԿԳ նախկին ավագ քննիչ Վ. Խանզադյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության օրինականության նկատմամբ... Մանրամասն ...

Հեղինակային իրավունքները պաշտպանված են © 2005-2012
Հրապարակված փաստաթղթերը պաշտոնապես կարող են օգտագործվել միայն ՀՀ գլխավոր դատախազության կողմից հաստատվելուց հետո:
Մեր հասցեն` Հայաստանի Հանրապետություն
ք.Երեւան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5
Հեռ.` +374 (10) 511-650
Էլ. փոստ` info@genproc.am
Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպություն