
Աղվան Հովսեփյան
ՀՀ գլխավոր դատախազ
Ուրախ եմ ողջունել Ձեզ Հայաստանի Հանրապետության դատախազության ինտերնետային էջում:
Հուսով եմ՝ այս էջում կգտնեք Ձեզ անհրաժեշտ եւ հետաքրքրող տեղեկատվությունը դատախազության աշխատանքների, պատմության եւ ներկայիս խնդիրների եւ գործառույթների իրականացման մասին :
Մենք կարեւորում ենք դատախազական մարմինների աշխատանքների մասին հանրությանը ճշգրիտ եւ ստուգված տեղեկատվության տրամադրումը եւ ակնկալում, որ էլեկտրոնային հաղորդակցության այս միջոցը կնպաստի դատախազության աշխատանքների թափանցիկացմանը: Այստեղ կարող եք տեղեկանալ հանցավորության դեմ մղվող պայքարի, դատախազական մարմիններին վերաբերող իրադարձությունների մասին, ծանոթանալ վիճակագրական տվյալներին եւ օրենսդրական դաշտի փոփոխություններին:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը չի բավարարել «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ»-ի տնօրեն Սերոբ Գորիոն Տեր-Պողոսյանի պաշտպանի ներկայացրած վերաքննիչ բողոքը` ուժի մեջ թողնելով Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի` 2011թ. նոյեմբերի 17-ի դատավճիռը:
ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում ավարտվել է դպրոցի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, յուրացում եւ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանն ու Մոլդովայի գլխավոր դատախազ Վալերի Զուբկոն հունվարի 29-ին Քիշնեւում ստորագրել են երկու երկրների գլխավոր դատախազությունների միջեւ Փոխըմբռման հուշագիր:
Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հ. Թամամյանի, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի պետի օպերատիվ աշխատանքների գծով նախկին տեղակալ Ա. Պողոսյանի եւ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչության ՀԿԳ նախկին ավագ քննիչ Վ. Խանզադյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: (Լրացված)