ArmenianEnglishRussian
Site Map

Օրվա լրահոսից

Print Version

08.02.2010
Հարուցվել է քրեական գործ՝ սուտ ցուցմունք տալու եւ կեղծիք կատարելու դեպքի առթիվ

ՀՀ գլխավոր դատախազության  պետական շահերի պաշտպանության վարչությունում    հարուցվել է  քրեական գործ՝  փաստաթղթեր կեղծելու եւ  սուտ ցուցմունք տալու դեպքի առթիվ:

Կառավարությանն առընթեր  անշարժ գույքի կադաստրի  պետական կոմիտեից ստացված  նյութերի ուսումնասիրությամբ  պարզվել է, որ «Բագրատունյաց 13» համատիրության նախագահ Ի. Զաքարյանը, խախտելով «Բազմաբնակարան շենքի կառավարման  մասին» ՀՀ օրենքի  11-րդ հոդվածի  7-րդ կետի «ե»  ենթակետի, 8-րդ եւ 12-րդ  կետերի պահանջները, առանց բնակիչների համաձայնությունն ստանալու նույն համատիրության հսկիչ  Գ. Բոդուրյանի հետ նախնական համաձայնությամբ  2007թ. օգոստոսի 6-ին կազմել,  ստորագրություններով եւ համատիրության կնիքով  հաստատել են ակնհայտ կեղծ  փաստաթուղթ, որի հիման վրա Չեխովի  15 շենքի ընդհանուր բաժնային սեփականությունից 68 քմ  մակերեսով  նկուղային տարածքն անհատույց, սեփականության իրավունքով հատկացվել է  հիշյալ շենքի բնակիչ Ա. Մկրտչյանին:
 
Բացի  այդ` Ի. Զաքարյանը եւ Ա. Մկրտչյանը  վերջինիս սեփականության իրավունքը  ճանաչելու  պահանջի մասին  դիմումի հիման վրա` Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության  առաջին ատյանի դատարանում  քաղաքացիական գործի  քննության ընթացքում  սուտ ցուցմունքներ են տվել այն մասին, թե իբր 2007թ. օգոստոսի 6-ին  տեղի է ունեցել  շենքի սեփականատերերի ընդհանուր ժողով, որի որոշման միաձայն որոշմամբ  վերոնշյալ նկուղային տարածքը  սեփականության իրավունքով հատկացվել է  Ա. Մկրտչյանին:  Վերջինս նաեւ  կեղծ արձանագրությունը ներկայացրել է դատարան: Դատարանը, հիմք ընդունելով սուտ ցուցմունքներն ու կեղծ արձանագրությունը, 2009թ. մայիս ամսին վճիռ է կայացրել  դիմումը բավարարելու վերաբերյալ: 


Փաստի առթիվ գլխավոր դատախազության պետական շահերի վարչությունում   հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի եւ 338-րդ հոդվածի  1-ին մասի հատկանիշներով: 
Քրեական գործն ուղարկվել է ոստիկանություն` նախաքննությունն իրականցնելու համար:


< Վերադառնալ