ArmenianEnglishRussian
Site Map

Օրվա լրահոսից

Print Version

05.02.2010
Ոստիկանի անփույթ վերաբերմունքի հետեւանքով մեղադրյալը դիմել է փախուստի

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ոստիկանության  Էրեբունու բաժնի ոստիկանի կողմից պաշտոնեական անփութության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ  հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է  մեղադրական եզրակացությունը:

Նախաքննությամբ պարզվել է, որ  ոստիկանության` Էրեբունու բաժնի  հերթապահ մասի  օպերատիվ  հերթապահի օգնական  Մայիս Պետրոսյանը  2009թ.  նոյեմբերի 4-ին` ժամը 14:15-ի սահմաններում, լքել է  օպերատիվ հերթապահի սրահը  եւ մտել հանգստի սենյակ:  Արդյունքում`  հերթապահ մասի սրահում գտնվող  կալանավոր, գողության մեջ մեղադրվող  Գուրգեն Ասատրյանը  հայտնվել է հսկողությունից դուրս  եւ օգտվելով  այդ հանգամանքից` դիմել է փախուստի: Երկու օր հետո նա հայտնաբերվել է ու կալանավորվել:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա` Մայիս Պետրոսյանին  մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի  315-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործն  ուղարկվել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր  իրավասության առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու համար:

 

< Վերադառնալ