Օրվա լրահոսից
02.03.2010
Ոստիկանության օպերլիազորը մեղադրվում է խուլիգանության մեջ
Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ոստիկանության` Երեւանի վարչության ՔՀ խմբի կրտսեր օպերլիազորի կողմից խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Մանրամասն ...
26.02.2010
Հարուցվել է քրեական գործ՝ ֆոտոլրագրող Գ.Շամշյանի ներկայացրած գրավոր հաղորդման հիման վրա
Նկատի ունենալով, որ ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի գլխավոր մուտքի մոտ տեղադրված տեսախցիկները տեսագրել են միջադեպը (ձայնագրառում չի իրականացվում), քննչական մարմինը, քրեական գործի շրջանակներում, փետրվարի 26-ին, գլխավոր դատախազությունից առգրավել է տեսագրությունը:
Մանրամասն ...25.02.2010
2009 թվականին` հարուցվել է 6 կարգապահական վարույթ, նշանակվել 7 ծառայողական քննություն
2009թ.-ին ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական վարչության կողմից իրականացվել է 6 կարգապահական վարույթ` 9 դատախազի նկատմամբ:
Մանրամասն ...11.02.2010
Հայտնաբերվել եւ առգրավվել է 7 կգ հերոին եւ մոտ 5 կգ ափիոն տեսակի թմրամիջոց
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի «Ափիոն» եւ «Հերոին» տեսակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք: Հայտնաբերված «Հերոին» եւ «Ափիոն» տեսակի թմրամիջոցների շուկայական արժեքը կազմում է շուրջ 2 մլն ԱՄՆ դոլար:
Մանրամասն ...08.02.2010
Հարուցվել է քրեական գործ՝ սուտ ցուցմունք տալու եւ կեղծիք կատարելու դեպքի առթիվ
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ փաստաթղթեր կեղծելու եւ սուտ ցուցմունք տալու դեպքի առթիվ:
Մանրամասն ...
05.02.2010
Ոստիկանի անփույթ վերաբերմունքի հետեւանքով մեղադրյալը դիմել է փախուստի
Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ոստիկանության Էրեբունու բաժնի ոստիկանի կողմից պաշտոնեական անփութության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Մանրամասն ...
05.02.2010
Ավարտվել է ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահի տան վրա կատարված հարձակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունն ավարտել է ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Ա. Ավետիսյանի տան վրա կատարված ավազակային հարձակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Մանրամասն ...
