ArmenianEnglishRussian
Site Map

Կոռուպցիոն հանցագործությունների տեսակները

Print Version

ՀՀ գլխավոր դատախազի 2008 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 82 հրամանով լրամշակվել է կոռուպցիոն հանցագործությունների  ցանկը:

Ըստ այդմ՝  կոռուպցիոն հանցագործություններ են համարվում ՀՀ քրեական օրենսգրքի ներքոշարադրյալ հոդվածներով նախատեսված արարքները.

1) 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ (Յուրացնելը կամ վատնելը).

2) 179-րդ հոդվածի 3-րդ մաս (Յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով).

3) 184-րդ հոդվածի  2-րդ մասի 3-րդ կետ (Գույքային վնաս պատճառելը՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով).

4)  187-րդ հոդված (Օրինական ձեռնարկատիրական եւ այլ տնտեսական գործունեությանը խոչընդոտելը).

5) 190-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետ (Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացում)).

6) 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ  (Ապօրինի  հակամրցակցային գործունեությունը)

7) 200-րդ հոդված (Առեւտրային  կաշառքը)

8) 201-րդ հոդված (Արհեստավարժ մարզամրցումների եւ հանդիսադիր առեւտրային մրցույթների մասնակիցներին ու կազմակերպիչներին կաշառելը).

9) 205-րդ հոդված (Հարկերը, տուրքերը  կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը).

10) 214-րդ հոդված (Առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը)

11) 215-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ (Մաքսանենգությունը)

12) 308-րդ հոդված (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)

13) 309-րդ  հոդված (Պաշտոնեական լիազորություններն անցնելը)

14) 310-րդ հոդված (Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը)

15) 311-րդ հոդված (Կաշառք ստանալը)

16) 311 1 -րդ հոդված (Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը).

17) 311 2 -րդ հոդված (Իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելը).

18) 312-րդ հոդված (Կաշառք տալը).

19) 312 1 -րդ հոդված (Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալը).

20) 313-րդ հոդված (Կաշառքի միջնորդությունը).

21) 314-րդ հոդված (Պաշտոնեական կեղծիքը).

22) 315 2 -րդ հոդված (Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաեւ  շենքերի եւ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը).

23) 332-րդ հոդվածի 3-րդ մաս (Արդարադատության իրականացմանը եւ քննությանը խոչընդոտելը).

24)  336-րդ հոդված (Ակնհայտ անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելը).

25) 341-րդ հոդված (Դատավորի, դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի կողմից ցուցմունք տալուն հարկադրելը).

26) 348-րդ հոդված (Ապօրինի ձերբակալելը կամ կալանավորվելը).

27) 349-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասեր (Ապացույցները կեղծելը).

28) 351-րդ հոդված (Քրեական պատասխանատվությունից ապօրինի ազատելը).

29) 352-րդ հոդված (Ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելը).

30) 353-րդ հոդված (Դատական ակտ չկատարելը)

31) 375-րդ հոդված (Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը)