Ընտրություններ
17.02.2010
Ընտրություններ 2010թ. Թիվ 10/12 ՏԸՀ նախագահին մեղադրանք է առաջադրվել ընտրությունների արդյունքները կեղծելու համար
Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է թիվ 10/12 ՏԸՀ նախագահի կողմից ընտրակեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Մանրամասն ...
21.01.2010
Տեղեկանք` թիվ 10 ԸԸՀ-ում տեղի ունեցած ընտրությունների ժամանակ խախտումների վերաբերյալ ստացված հաղորդումների մասին
Տեղեկանք՝ 2010թ. հունվարի 10-ին Երևան քաղաքի թիվ 10 ընտրատարածքում կայացած Աժ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրությունների վերաբերյալ ստացված հաղորդումների ընդունման, գրանցման և քննարկման ընթացքի մասին:
Մանրամասն ...19.01.2010
Պատգամավորի ընտրություն 2010թ. Հարուցվել է քրեական գործ թիվ 10/15 ընտրատեղամասում ԶԼՄ-ի ներկայացուցչի աշխատանքներին խոչընդոտելու համար
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ թիվ 10/15 ընտրատեղամասում զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար:
Մանրամասն ...15.01.2010
Պատգամավորի ընտրություն 2010թ. Հարուցվել է քրեական գործ թիվ 10/19 ընտրատեղամասում վստահված անձանց եւ լրագրողների աշխատանքներին խոչընդոտելու համար
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ թիվ 10/19 ընտրատեղամասում մի խումբ անձանց կողմից բռնության գործադրմամբ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար:
Մանրամասն ...
13.01.2010
Պատգամավորի ընտրություն 2010թ. Մոնիտորինգի արդյունքում ընթացք է տրվել 7 հաղորդման
2010թ. հունվարի 10-ին Երեւանի թիվ 10 ընտրատարածքում կայացած ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրությունների ժամանակ արձանագրված խախտումների վերաբերյալ հունվարի 12-ի դրությամբ ստացվել է 1 հաղորդում, եւս 7 հաղորդման ընթացք է տրվել դատախազության նախաձեռնությամբ՝ ԶԼՄ-ների մոնիտորինգի արդյունքում:
Մանրամասն ...16.06.2009
Երեւանի ավագանու ընտրություններ. Հարուցվել է 9 քրեական գործ
Այսպիսով, գրավոր ներկայացված 30 եւ ԶԼՄ-ներում զետեղված 47 հրապարակումների արդյունքներով հարուցվել է 9 քրեական գործ, տրվել 2 պարզաբանում, կայացվել են քրեական գործ հարուցելը մերժելու մասին 36 որոշում, 4 հաղորդում կցվել է քրեական գործին, իսկ 27 հաղորդումների քննարկումն ընթացքի մեջ է:Մանրամասն ...
11.06.2009
Երեւանի ավագանու ընտրություններ 2009թ. Հարուցվել է քրեական գործ թիվ 13/18 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները կեղծելու փորձ անելու համար
ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդում է ստացել թիվ 13/18 ընտրատեղամասի վստահված անձ Ա.Բաբելյանից, որ 2009 թ. մայիսի 31-ին տեղի ունեցած Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ թիվ 13/18 տեղամասում Ս.Պեպանյանը փորձել է 24 հատ քվեարկված քվեաթերթիկ գցել քվեատուփի մեջ եւ այդ եղանակով կեղծել քվեարկության արդյունքները:
Մանրամասն ...
