ArmenianEnglishRussian
Site Map

Դպրոցի մասին

Print Version

Դատախազության դպրոցը պետական ոչ առեւտրային կազմակերպություն է, որը կազմավորվել է  «Դատախազության մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգով:

Դպրոցի կանոնադրությունը հաստատվել է ՀՀ գլխավոր դատախազի կողմից, 2007 թվականի հուլիսի 19-ի թիվ 46 հրամանով, իսկ 2007 թվականի հուլիսի 20-ին՝ գրանցվել   ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի Էրեբունու տարածքային բաժնի կողմից:

Դպրոցի նպատակներն են՝

  • դատախազության համակարգի համալրումը մասնագիտորեն պատրաստված կադրերով.
  • դատախազների եւ դատախազության աշխատակազմում պետական ծառայողների մասնագիտական գիտելիքների  եւ աշխատանքային  հմտությունների հետեւողական կատարելագործումը.
  • ժամանակակից գիտատեխնիկական եւ դասավանդման մեթոդների կիրառմամբ կրթական ծրագրերի իրականացում
  • իրավական համակարգի կատարելագործմանը նպաստելը:

Դպրոցի գործառույթներն են՝

  • դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման, դատախազների տարեկան եւ լրացուցիչ վերապատրաստման, դատախազության աշխատակազմում պետական ծառայողների վերապատրաստման կազմակերպումն ու անցկացումը.
  •  սահմանված կարգերին համապատասխան մասնագիտական պատրաստման եւ վերապատրաստման ծրագրերի մշակումը.
  •  ուսումնառության գործընթացի անընդհատության, թափանցիկության, հրապարակայնության, ունկնդիրների մասնագիտական եւ որակավորման մակարդակների բարձրացման, նրանց աշխատանքային հմտությունների կատարելագործման ապահումը.
  • գիտական հետազոտությունների կատարումը.
  • հասարակական եւ հումանիտար գիտությունների բնագավառում սեմինարների, համաժողովների, գիտաժողովների կազմակերպումն ու անցկացումը,
  • ներպետական եւ արտասահմանյան պետական եւ հասարակական կառույցների ու շահագրգիռ ֆիզիկական անձանց հետ համագործակցումը:

Դպրոցի կառավարումը

Դպրոցի ընդհանուր կառավարումն իրականացնում են գլխավոր դատախազը՝ որպես հիմնադիր եւ լիազորված պետական մարմին, ինչպես նաեւ դպրոցի տնօրենը՝ որպես գործադիր մարմին:

Գլխավոր դատախազն իրականացնում է դպրոցի ընդհանուր կառավարումը, իսկ տնօրենը՝ դպրոցի ընթացիկ գործունեության ղեկավարումը: