ArmenianEnglishRussian
Site Map

Մամուլի հաղորդագրություններ

Print Version

04.03.2010
Գլխավոր դատախազը մասնակցել է պետական եկամուտների կոմիտեում տեղի ունեցած խորհրդակցությանը

ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է, որ  պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմինը պետք է կարողանա վեր կանգնել գերատեսչական շահից՝ փորձելով յուրաքանչյուր գործով բացահայտել պաշտոնատար այն անձանց, որոնց գործողությունների կամ անգործության, հանցավոր համաձայնության հետեւանքով հարկային-մաքսային ոլորտներում տեղի է ունեցել այս կամ այն քրեորեն հետապնդելի արարքը:

Մանրամասն ...

26.02.2010
Վայրագությունները պատմող վկայություններին կարող եք ծանոթանալ ինտերնետային էջում

Ավարտվել է 1980-ականների վերջերին Խորհրդային Ադրբեջանի տարածքում հայերի նկատմամբ իրականացված ջարդերի կապակցությամբ հարուցված քրեական գործերի նյութերի հիման վրա էլեկտրոնային արխիվի ստեղծման աշխատանքները:

Մանրամասն ...

25.02.2010
Դատախազությունը դատապարտում է բռնարարքի ցանկացած դրսեւորում

Դատախազությունը  դատապարտում է բռնարարքի ցանկացած  դրսեւորում՝ անկախ նրանից, թե դա ում դեմ է ուղղված: Դատախազությունը մտահոգված է գլխավոր դատախազության մուտքի մոտ՝ փետրվարի 24-ին  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի եւ վերջինիս բնորոշմամբ մոտ 30 տարեկան երիտասարդի միջեւ  տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:

Մանրամասն ...

24.02.2010
Ամփոփվեցին 2009 թ. կատարված աշխատանքները

Փետրվարի 24-ին  տեղի ունեցավ  Հայաստանի Հանրապետության դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարում էր ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:

Մանրամասն ...

09.12.2009
Համաժողով՝ նվիրված միջազգային հակակոռուպցիոն օրվան

2009թ. դեկտեմբերի 9-ին տեղի ունեցավ ԱՄՆ ՄԶԳ ՀԳՄԾ-ի, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ՀՀ գլխավոր դատախազության համատեղ կազմակերպած համաժողովը՝ նվիրված Միջազգային հակակոռուպցիոն օրվան:

Մանրամասն ...

08.12.2009
ՀՀ գլխավոր դատախազը մասնակցել է Փորձաքննությունների ազգային բյուրոյի 2-րդ մասնաշենքի բացման արարողությանը

2009թ. դեկտեմբերի 8-ին  տեղի ունեցավ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի երկրորդ մասնաշենքի բացումը, որը վերանորոգվել է ԱՄՆ կառավարության աջակցությամբ: Շինության պաշտոնական բացումը կատարեցին ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը և ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:

Մանրամասն ...

02.12.2009
ՀՀ գլխավոր դատախազի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Աստանա

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը դեկտեմբերի 2-ին աշխատանքային այցով մեկնել է Աստանա՝ մասնակցելու  ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի հերթական նիստին:

Մանրամասն ...