Գլխավոր դատախազ
Աղվան Գառնիկի Հովսեփյան
ՀՀ գլխավոր դատախազ
Իրավաբանական գիտությունների դոկտոր,
ՀՀ արդարադատության պետական խորհրդական
Ծնվել է 1953 թվականի հունվարի 7-ին Երեւանում:
Բարձրագույն կրթությունը ստացել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, որն ավարտել է 1974 թվականին:
Տիրապետում է հայերենին, ռուսերենին եւ անգլերենին:
Մասնագիտական գործունեությունն սկսել է 1974 թվականից՝ աշխատելով Կարելական Ինքնավար Հանրապետության Սեգեժայի շրջանի դատախազությունում որպես քննիչ:
1978-1986 թթ. - աշխատել է Լեռնային Ղարաբաղի դատախազությունում նախ որպես ավագ քննիչ, դատախազի օգնական, ապա՝ քննչական բաժնի պետ, Մարտակերտի շրջանի դատախազի օգնական:
1986-1989 թթ. - Արթիկի շրջանի դատախազության քննիչ:
1989 - 1998 թթ.- ՀՀ գլխավոր դատախազին առընթեր հատկապես կարեւոր գործերի քննիչ:
1998 թ. ապրիլից մինչեւ սեպտեմբեր - գլխավոր դատախազության քննչական մասի պետ:
1998 -1999 թթ. - ՀՀ գլխավոր դատախազ:
1999 - 2004 թթ. - ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:
2004 թվականից առ այսօր ՀՀ գլխավոր դատախազ:
ՀՀ գլխավոր դատախազի 03.12.07թ. թիվ 71 հրամանի համաձայն՝ իրականացնում է Հայաստանի Հանրապետության դատախազության ընդհանուր ղեկավարումը, կոլեգիայի աշխատանքի կազմակերպումը եւ ղեկավարումը, Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության, Հայաստանի Հանրապետության զլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական, վիճակագրական և վերլուծության վարչության, անձնակազմի բաժնի, մամուլի քարտուղարի աշխատանքի վերահսկողությունը, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության կողմից քննվող քրեական գործերի նկատմամբ դատավարական ղեկավարումն ու հսկողությունը, գլխավոր դատախազության ավագ դատախազների աշխատանքի կազմակերպումն ու վերահսկողությունը, գիտամեթոդական խորհրդի աշխատանքների կազմակերպումը, աշխատակազմի կառավարումը:
Օրինականության եւ իրավակարգի պահպանման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Ա.Գ.Հովսեփյանը, ՀՀ նախագահի հրամանագրով, պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:
ՀՀ Նախագահի մայիսի 4-ի հրամանագրով ՀՀ գլխավոր դատախազն ի պաշտոնե համարվում է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի անդամ:

