Բարի գալուստ ՀՀ դատախազության պաշտոնական ինտերնետային էջ
Ուրախ եմ ողջունել Ձեզ Հայաստանի Հանրապետության դատախազության ինտերնետային էջում:
Հուսով եմ՝ այս էջում կգտնեք Ձեզ անհրաժեշտ եւ հետաքրքրող տեղեկատվությունը դատախազության աշխատանքների, պատմության եւ ներկայիս խնդիրների եւ գործառույթների իրականացման մասին :
Մենք կարեւորում ենք դատախազական մարմինների աշխատանքների մասին հանրությանը ճշգրիտ եւ ստուգված տեղեկատվության տրամադրումը եւ ակնկալում, որ էլեկտրոնային հաղորդակցության այս միջոցը կնպաստի դատախազության աշխատանքների թափանցիկացմանը: Այստեղ կարող եք տեղեկանալ հանցավորության դեմ մղվող պայքարի, դատախազական մարմիններին վերաբերող իրադարձությունների մասին, ծանոթանալ վիճակագրական տվյալներին եւ օրենսդրական դաշտի փոփոխություններին:
Աղվան Հովսեփյան
Հայաստանի Հանրապետության
գլխավոր դատախազ
24.09.09
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԿՀՐԱՊԱՐԱԿԻ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՀԱՅԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՎԱՅՐԱԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔԵՐԻ ԱՌԹԻՎ ՔՆՆՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը հրապարակայնացնում է 1980-ականների վերջերին Ադրբեջանում, մասնավորապես Սումգայիթում բնակվող հայերի նկատմամբ իրականացված վայրագությունների, զանգվածային բռնությունների դեպքերի առթիվ ՀԽՍՀ դատախազությունում քննված քրեական գործերի նյութերը եւ դրանց հիման վրա ստեղծվում է էլեկտրոնային արխիվ, որին ծանոթանալու հնարավորություն կընձեռվի լայն հասարակությանը, շահագրգիռ բոլոր կողմերին:
էլեկտրոնային արխիվի ստեղծման աշխատանքներն իրականացվում են «Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն» հասարակական կազմակերպության հետ համատեղ: Նախատեսվում է, որ 2-3 ամսից արդեն արխիվը կունենա ամբողջական տեսք եւ կտեղադրվի համացանցում: ՄԱՆՐԱՄԱՍՆ

